Աննա Էլբակյանի և ամուսնու ինքնատիպ ջազային պարը շլացրել է բոլորին․ տեսանյութ


Աննա և Արմեն Էլբակյաններին սիրում և գնահատում են գրեթե բոլորը։ Տաղանդավոր ամուսինները հրաշալի արտիստներ են և իրենց մասնակցությամբ ֆիլմերը և ներկայացումները հրաշալի են ստացվում, իրենց մեծ տաղանդի շնորհիվ դերասանները կարողանում են կերտել հիշվող կերպարներ, որոնք մշտապես ուսուցանող են։

Նրանց ներկայացումներին դահլիճն ուղղակի հիանում պրոֆեսիոնալ խաղով։ Դերասան ամուսիններն օրերս մասնակցել են մի միջոցառման, որտեղ հավաքված են եղել թատերական ոլորտի կարկառուն ներկայացուցիչները։

Իսկ առիթը՝ Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման օրն էր։ Թատրոնը դարձավ հարյուր տարեկան։ Հոբելյանական տորթի մոմերը փչել են բոլոր դերասաններով և ներկայացավծ կադրերը խոսում են այն մասին, որ երեկոն հրաշալի է անցել։

Էլբակյան ամուսինները, որ շրջապատի ոգին են համարվում, այս անգամ ընկերներին ուրախացրել են իրենց գեղեցիկ պարով։ Նրանք ջազային պար են ներկայացրել և հիացրել ներկաներին։ Այդ պարային համարի տեսանյութը համացանցում կիսվել է Սիմոն Սարգսյանը։ Հանրայնացված տեսանյութը հիացրել է բազմաթիվ հետևորդների, ովքեր հիացական խոսքեր են հղել դերասաններին։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել դերասան ամուսինների ինքնատիպ զույգային պարը, որը շլացրել է ներկաներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: