Աննա Դովլաթյանի ոճային կերպարը․ երգչուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել


Աննա Դովլաթյանը թեև նոր երգերով հանդես չի գալիս, սակայն նրա երկրպագուները շարունակում են հիանալ նրանով։ Աննան աշխատանքային նոր ոլորտում է գործունեություն իրականացնում։

Նրա աշխատանքը ծաղիկների հետ է և բազմիցս արդեն նշել է, որ այն անասելի հաճույք է իրեն պատճառում և իրական երջանկությունն աշխատանքից հայույք ստանալն է և սիրել այն, ինչ անում ես ու լինել ինքնաբավ։

Երգչուհին զբաղվում է սրահների, ֆոտոզոնաների, տոնական սեղանների և այլնի ձևավորմաբ։ Այն Աննայի մոտ անասելի գեղեցիկ է ստացվում։

Աննան և Դավիթը մեծացնում են իրենց դստերը՝ Կարինային, ում մասնակցությամբ հրապարակումները դերասանի և երգչուհու երկրպագուներն անչափ ջերմությամբ են ընդունում և արդեն հասցրել են սիրել մեկամյա աղջնակին։ Այս անգամ Աննան նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ ներկայացել է գեղեցիկ ոճային կերպարով և հիացրել բոլորին։

Երկրպագուները մեկնաբանել են երգչուհու նոր լուսանկարները և ջերմ խոսքեր հղել երիտասարդ, գեղեցկուհի մայրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями: