Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը նորածին դստեր հետ ֆոտոշարք են ներկայացրել


Երգչուհի և հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը, որն օրերս մայրացել է՝ ամուսնուն՝ դերասան Դավիթ Աղաջանյանին դուստր պարգևելով, հրապարակել է փոքրիկ հրաշքի լուսանկարները։

Նա ընտանեկան ջերմագույն ֆոտոշարքը մակագրել է «Երջանկության առավելագույն վիճակ» գրառմամբ, իսկ Դավիթը գրել է «նոր զգացում» խորիմաստ տողը։

Հրաշալի ֆոտոշարքն այնքան գեղեցիկ է ստացվել՝ Աննայի մշտակա նուրբ ոճին համահունչ։

Գեղեցկուհին սև և շագանակագույն պուտերով ճերմակ երկար զգեստ է կրում, որը հասնում է մինչև գետին։

Այն երկար ծավալուն թևքեր ունի և լայն լանջաբացվածք՝ բաց ուսերով։ Անչափ հմայիչ է։

Նա կերպարն ամբողջացրել է լայնեզր ծղոտե գլխարկով՝ սև բանտով։ Ոտքերին Աննան վարդագույն հյուսվածքով բոկոտիկներ է կրում։

Դավիթը սպորտային սպիտակ շապիկ և շորտեր է նախընտրել՝ սպորտային բոկոտիկներով։

Փոքրիկ հրեշտակը նույնպես լիովին սպիտակ հագուտ է կրում։ Ծնողները փակել են բալիկի դեմքը, բայց, վստահաբար, նա փոքրիկ գեղեցկուհի է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!