Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանն այս շրջանում արձակուրդում են։ Աննան և Դավիթը մեկնել են հանգստանալու։ Զույգն ամուսնության տարելիցին ընդառաջ հանգիստը կազմակերպել է Մալդիվներում, որտեղ դրախտային օրեր են անցկացնում։

Զույգը համացանցային հարթակներում լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրում և ցույց տալիս գեղեցիկ և հրաշալի դրվագներ հանգստից։ Նրանք առաջին անգամ առանց իրենց դստեր՝ մեկամյա Կարինայի են մեկնել։ Ծնողները մի առիթով նշել էին, որ փոքրիկին իրենց հետ ամեն տեղ տանում են։

Զույգը տոնում է ամուսնության երրորդ տարելիցը և այդ առիթով Աննա Դովլաթյանը գեղեցիկ և յուրօրինակ լուսանկարներ է հանրայանցրել, որտեղ զույգը ռոմանտիկ համբույրի գեղեցիկ դրվագ է ներկայացնում։

Դատելով հանրայնացված դրվագներից՝ նրանք իրենց սիրո հատկանշական օրը հրաշալի են անցկացրել։ Մեկնաբանություններում ճանաչված զույգի երկրպագուները, ընկերները, բարեկամները շնորհավորական գրառումներ են կատարել և նշել, որ անչափ ներդաշնակ և սազական զույգ են։

Օգտատերերի գրառումներից նկատելի է՝ Աննան և Դավիթը՝ որպես զույգ, սիրված են և օրինակելի։ Նրանց մաղթել են անսպառ, հարատև սեր։