Աննա Դովլաթյանին որպես երգչուհի սիրում են հազարավոր երկրպագուներ։ Այժմ երգչուհին երգարվեստով չի զբաղվում, սակայն երգրպագուները շարունակում են հետևել նրան համացանցային տիրույթում և հիանում նրա գործունեությամբ։

Իսկ երգչուհին գործունեության այլ ոլորտ է ընտրել։ Նա զբաղվում է բիզնեսով և դիզայներական, ձևավորման աշխատանքներով, ինչն իրեն հաճույք ու մեծ բավականություն է պատճառում։

Աննան ինչպես հայտնի է դերասան Դավիթ Աղաջանյանի կինն է։ Զույգին համակրում են շատ օգտատերեր և նրանց երիտասարդ ու գեղեցիկ ընտանիքով հիանում։ Հատկապես հիանում ու անչափ շատ են սիրում հայտնի զույգի դստերը՝ փոքրիկ Կարինային։

Կարինան 2,5 տարեկան է։ Աննա Դովլաթյանն այս անգամ հանրայնացրել է Կարինայի լուսանկարները, որոնք հիացրել են օգտատատերերին։

Կարինան այնքան է մեծացել, որ արդեն ինքնագլոր է վարում։ Նա այնքան անուշիկ տեսք ունի, որ իսկապես հիացմունքի է արժանի։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։