Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարություններից մեկը վայրկյաններ անց սկսեց մեծ տարածում գտնել և քննադատության մեծ ալիք բարձրացնել։ Քաղաքական և հասարակական մի շարք ներկայացուցիչներ հայտնում են կարծիքները և պահանջում փաստաթղթի հանրայնացումը։

Բանն այն է, որ վարչապետը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը բոլոր պայմանները կատարի, ինքը կստորագրի փաստաթուղթը։ Իսկ թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, Փաշինյանը նշել՝ դրա հանրայնացումը կոռեկտ չէ։ Սակայն հանրությունը պահանջում է այն հանրայնացնել։ Պահանջին է միացել իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա սոցհարթակում «Վճռական պահանջ» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ պահանջել է շտապ հանրայնացնել և գաղտնազերծել փաստաթուղթը և ընդգծել է՝ հանրությունը իրավունք ունի տեղեկանալու ամենակարևոր փաստաթղթի մասին։ «Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։

Էս երկիրը նիկոլական դավաճան ու փալաս վերնախավի հոր դուքանը չի»,- գրել է իրավապաշտպանը։ Կառավարության մի շարք անդամներ հայտարարել էին ցավոտ զիջումների մասին։

Այդ պատճառով հասարակության մոտ անհանգիստ տրամադրություններ են առաջացել։ Սակայն առաջիկայում այն կհանրայնացվի։