Անմահացած հերոս Տիգրանի ընտանիքում Լույս է ծնվել ու լուսավորել տունը․ բարի լուր


Պատերազմի օրերին հազարավոր ընտանիքներ կորցրեցին իրենց ամենաթանկ էակին՝ որդուն։ Առհավետ օջախի լույսն ասես մարեց։

Կար լույսը ու հանկարծ չկա, հավետ չկա։ Մի շարք ընտանիքներ հույս ու հավատը ցանկացան նորից ետ բերել ու նոր կյանքի սկիզբ դրեցին, նոր կյանք պարգևեցին և ընտանիքը համալրեցին փոքրիկով։

Փոքրիկ, ով նոր շունչ տվեց հերոսածին ծնողներին և հույս ու հավատ՝ ապրելու, արարելու և կորցրածին գտածի մեջ վերագտնելու համար։ Եվս մեկ ուրախալի լուր եննք ցանկանում հայտնել։ Շահբարյանների ընտանիքում լույս է ծնվել և ողողել տունը, հույս, հավատ բերել։

Արմինե Հարությունյանը և Տոնական Շահբարյանը կորցրել են իրենց Տիգրանին։ Հերոսն ընկել է Հադրութում։ Տիգրանի ծնունդից քսանմեկ տարի է անցել և Արմինեն ու Տոնականը կրկին ծնողներ են դարձել։

Լույս աշխահ է եկել նրանց դուստրը՝ Լյուսին, ով իրապես լույս է ու լույս է բերել հերոս Տիգրանի ընտանիքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: