Անմահացած հերոս Եղիշ Հովհաննիսյանի անավարտ սխրանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին


Եղիշ Հովհաննիսյանը մեր այն խիզախ տղաներից է, որ իր կենսագրությունը կառուցել է ի նպաստ հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը: Նա ծնվել է Գերմանիայում 1989 թվականին, սակայն մանկության և հասունության շրջանն անց է կացրել Հայաստանում:

Եղիշն ապրել է Վանաձորում: Այստեղ նա հայտնի է վանաձորցի Եղո անունով: Տարբեր տարիներին անբասիր ծառայության համար նա պարգևատրվել է արիության, քաջության, «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

Եղիշն իր զինծառայությունն անց է կացրել Ցոր կոչվող զորամիավորումով, իսկ 2014 թվականին սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Մարտունի: Նա մասնակցել է նաև ապրիլյան պшտերшզմին:

Արցախյան վերջին պшտերազմի ժամանակ Եղիշը դարձյալ առաջնագծում էր: Նրա վերջին, հերոսական մարտը եղել է հոկտեմբերի երեսունին, երբ նա, չանսալով նահանջ հրամանին, իր երկու ընկերների հետ մինչև վերջին շունչը պայքարում է, վիրավորվում և անմահանում:

Եղիշը երկու հրաշալի բալիկ ունի: Նրանք մշտապես ապրելու են իրենց արծիվ հոր խիզախությունների մասին անսպառ պատմություններ լսելով ու դրանցով դաստիարակվելով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!