Անմահացած հերոսի կիսատ մնացած կյանքի ուղին․ ճանաչենք մեր հերոսներին


Երկար տարիներ անց արյունահոսությունը կդադարի՝ դանդաղորեն, քամելով օրգանիզմը, բայց այնուամենայնիվ կդադարի։

Վերքը կսպիանա ու այդպես սպիացած դարեր շարունակ, հավետ կմնա։ Հայաստանը վիրավոր ու քամված է, սակայն դեռ սպիանալուն շատ կա։ Պետք է ամուր լինել, չընկճվել ոչ մի պարագայում և փոքրիկ քայլերով առաջ ընթանալ։

Մենք դա պարտավոր ենք անել։ Հենց միայն այն պատճառով, որ տղաների առաջ՝ Եռաբլուրում, գլխիկոր չկանգնենք, չէ որ նրանք այնպես հպարտորեն են ննջել։ Մենք իրավունք չունենք նրանց գլխիկոր թողնել։

Եռաբլուրում  հպարտորեն ննջում է նաև անմահ հերոս Ժորա Սահակյանը։ Ժորան ծնվել է 2001 թվականին, Հադրութի շրջանի Տող գյուղում։  Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո անցել է ծառայության Մարտակերտում ` 4֊րդ բատալյոն, 11 վաշտ։

Պատերազմին մասնակցել է  առաջին իսկ օրվանից։ Մարտնչել է Մարտակերտում, ապա Վարանդայում և ընկել   Մարտունիում ` հոկտեմբերի 30֊ին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս, քո սխրանքն անմահ է․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: