Հանուն հայրենիքի՝ հանուն Արցախի, ընկած տղաները մեզ հետ են, մեր սրտերոմ։ Նրանց մասին պատմություներն անվեջ և անչափ հետաքրքրական են, որոնք տղաներին ասես ապրեցնում են, ապրեցնում են ընտանիքների, հարազատնրերի համար։

Անդրադառնում ենք Արամ Պապյանին։ Նա որպես իսկական հայորդի կյանքը չխնայեց հայրենիքի համար։ Հերոսի կինը՝ Լիանա Մարգարյանը, աչքերում միևնույն ժամանակ ուներ և՛ թախիծ, և՛ հպարտություն։

Նա հիշել և դժվարությամբ խոսել է իրենց ընտանիքի մասին։ Հանդիպել են Երևանում և ամուսնացել 2009 թվականին։ Կնոջ խոքով՝ Արամն աշխարհի ամենաբարի ամուսինը և հայրն էր։

Սեպտեմբերի քսանյոթին Լիանան անհանգիստ էր․ զանգել է ամուսին և հայտնել, որ պատերազմ է սկսել։ Լիանան թախանձել է, որ գա տուն, քանի որ Արամը առողջական խնդիրներ է ուներ և թաքցրել էր։ «Չեմ կարող հանգիստ քնել, երբ 20 տարեկսն տղաները ռազմաճակատում են:

Կյանքս լավ, թե վատ ապրել եմ, հաստատ ետ կգամ»,- ահա այսպես էր պատասխանել կնոջը հերոսը մահվան օրը։ Տասնմեկ տարվա սիրով լի ամուսնական կյանքն ուղղակի ընդհատվեց։