Մեր հերոսներն անմահ են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կխոսենք ու կպատմենք նրանց մասին։ Սերունդներին պետք է դաստիարաակել և կրթել այսօրվա հերոսացած տղաների հայրենասիրական վեհ գաղափարներով, տղաների այսօրվա կերտած սխրանքը դարեդար պիտի խոսվի, որ վաղվա հայրենիքը հզոր լինի։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Անմահացած հերոսների շարքին է դասվել նաև Սերժիկ Պետրոսյանը։

Ծնվել է 1969թ., Շուշի քաղաքում։ Սերժիկը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին, նա հետախույզ էր։ Այդ պատերազմի ժամանակ չորս վիրավորում է ունեցել։ Քաջաբար կռվել է նաև Ապրիլյան պատերազմին։

Սեպտեմբերի 27-ից շտապել է կամավորագրվել, ապա մեկնելհայրենիքի պաշտպանությանը․ ակտիվ մասնակցել է Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կարմիր Շուկայի պաշտպանությանը։ Չի ենթարկվել նահանջին և մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել ու ընկել դիպուկահարի կրակոցից։ Ամուսնացած էր, ունի 1 դուստր։

Անձնվիրաբար կռիվ է տվել և փրկել 9 հոգու կյանք։ ՄԵր խորին ցավկացություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին․․․ Հիշատակդ հավերժ․․․