Անմահացած հերոսը թեժ պայքար է մղել Մատաղիսում և հերոսաբար կռվել մինչև վերջին շունչը․ ճանաչենք մեր հերոսներին


Անմահության փառքի ճամփան բռնած հերոսների անունները փառք ու պատվով օծենք, նրանց անունները փոխանցենք սերունդներին ու պատմենք մեր հերոս ժամանակակիցների սխրանքները, որ սերունդներն իմանամ, թե որքան մեծ է հայրենիքի արժեքը։

Իմանան ու հասկանան, որքան շատ գործ ունեն անելու, որ հերոսներին շեն ու ծաղկած հայրենիք են պարտք ու օր օրի պիտի մարեն պարտքը, որ հանգիստ ու խաղաղ ննջեն նրանք։

Նրանք, ովքեր նվիրեցին մեզ մեր խաղաղ առավոտները, երեկոներն ու մեր կյանքի ամեն վայրկյանը։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Բադալյան Արթուր։ Ծնվել է 2001 թվականին, Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղում։

Սովորել է Շուշիում, ապագա գյուղատնտես էր։  2020 թվականի ձմռանը մեկնել է ծառայության, որն անցկացրել է Մատաղիսում։ Թեժ պայքար է մղել առաջնագծում և հերոսաբար կռվել մինչև վերջին շունչը։ Ընկել է սեպտեմբերի քսանյոթին՝ Մատաղիսի թեժ մարտերի ժամանակ։

Հինգ ամիս գտնվել է անհայտության մեջ։ Նրան գտել են փետրվարի տասնհինգին և հուղարկավորել Վայոց ձորի Շատին գյուղում։ Հետմահու պարգևատրվել է արիության շքանշանով։ Փառք ու պատիվ մեր հերոսին․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!