Անհետ կորած զինծառայողը գտնվել է դիրքի շրջակայքում․ նա վիրավոր է․ ինչպե՞ս են գնահատել նրա առողջական վիճակը


Այսօր Հայաստանում օրը  վատ լուրերով սկսվեց։ Ինչպես արդեն տեղակացրել էինք Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին։

Վաղ առավոտյան պաշտոնական լրահոսն արդեն հայտարարել էր երկու վիրավորների և հինգ՝ դեռ չճշտված զինվորների մասին։

Ադրբեջանական կողմը որոշակի առաջխաղացում է ունեցել՝ գրավել էր հայկական դիրքերից մեկը, սակայն մարտական ճշգրիտ գործողությունների արդյունքում թշնամու զորքերը ետ են շպրտվել՝ տալով նրանց կորուստներ։ Այնուհետև ժամեր  անց արդեն հայտնեցին երեք զոհերի և մյուս վիրավորների մասին։ Սակայն մեկ զինվոր դեռ շարունակվում էր որոնվել։

Ժամեր առաջ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ տղան գտնվել է։ Նա վիրավոր է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան տեղափոխել են Երևան։ Զինվորը համապատասխան օգնություն է ստանում։

Նրան գտել են Վարդենիսում՝ դիրքի շրջակայքում և անմիջապես տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով, որտեղից էլ համապատասխան միջոցառումներ կատարելուց հետո վիրավոր զինվորը տեղափոխվել է Երևան։


Понравилась статья? Поделиться с друзьями: