Այս ուտեստը շատերին է զարմացրել և միարժամանկ հիացրել իր համով, պատրաստման դյուրին ընթացքով և մթերքների պարզությամբ ու հասանելիությամբ։ Եթե աշխատանքն ավարտել եք և քաղցած գնում եք տուն, ապա անպայման փորձեք հենց այս ուտեստը։ Այն անչափ համեղ է և կպատրաստվի կարճ ժամանակում։

Անհրաժեշտ է՝
Կաղմաբ
Եռման ջուր
Աղ, սև պղպեղ
Հորթի աղացած միս — 500 գ
Կիսաեփ բրինձ — 1/2 բաժակ
Հավկիթ — 1 հ․
Չորացրած սամիթ — 1 թ․գ․
Բուսայուղ
Սոխ — 3 հ․
Գազար — 2 հ․
Մանրացված լոլիկ և պղպեղ — 50 գ
Կարտոֆիլ
Տոմատ

Մնացած բաղադրամասերը վերցրեք ըստ ճաշակի։ Եռման ջրի մեջ լցրեք աղ, ապա կաղամբի թերթերը մի քանի րոպեով իջեցրեք ջուրը։ Մինչ կաղամբի թերթերը կհովանան, պատրաստեք միսը։ Աղացած մսին միացրեք բրինձը, հավկիթը, աղ և սև պղպեղ հավելեք, չորացրած սամիթ և լավ խառնեք։

Միջուկը քսեք թերթերի մի մասին, մյուս մասով լավ ծածկեք այնպես, ինչպես պատկերված է կցված լուսանկարում։ Առանձին թավայում բուսայուղի տապակեք սոխը, ապա լցրեք քերած գազարը, տոմատը։ Միացրեք կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլները, հավելեք աղ և սև պղպեղ։

Լցրեք եռացրած ջուրն այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլները, ապա վրան դասավորեք մսային կաղամբի թերթերը։ Վան կրկին բուսայուղ լցրեք, հավելեք տոմատաջուր։ Եփեք փակ կափարիչով 30 ր։