«Մեր բակը» ֆիլմի հետ են կապված ոչ միայն հեռուստադիտողի ջերմ ու բարի հիշողությունները, այլ նաև ֆիլմում նկարահանված դերասանների։

Զառա Արամյանը խոսել է ֆիլմի մասին, ֆիլմում իր մասնակցության մասին և նշել, որ երբեք չի պատկերացրել, որ մի օր իր երեխաները իրեն կպատասխանեն ֆիլմի թևավոր խոսքերով։

Դերասանուհին հիշելով նկարահանման մանրամսները՝ պատմում է, որ նկարահնումները շարունակվում էին մինչև ուշ գիշեր, իսկ ցերեկը ժամեր շարունակ բակը պարալիզված էր, սակայն բնակիչները չէին դժգոհում և միայն ժպտում էին։ Զառան նաև պատմել է խաղընկերոջ՝ երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանի մասին։

Դերասանուհին վառ հիշում է ֆիլմի «անկողնային տեսարաններ»-ը։ Դերասանուհին նաև հավելել է, որ Խոստիկյանը նկարահանումների ժամանակ վատառողջ էր և պատմում է, որ տաքուկ անկողնում Արմեն Խոստիկյանը դուբլերի արանքում իսկապես քնում էր։

Զառա Արամյանը երանությամբ է հիշում «Մեր բակը» ֆիլմի նկարահանումները և չի դադարում շնորակալ լինել նկարահանող խմբից և բոլոր բոլորից, ովքեր մասնակցություն են ունեցել ֆիլմում։