Անցած կիրակին սև շղարշով ծածկված հիշողություն կմնա հայերի մտքում ու սրտում։ Այսօր արդեն հայտարարվեց տասնվեց զոհերի մասին, որոնց թվում կան նաև երեխաներ։ Հանրությունը նրանցից մեկի հետ արդեն ծանոթ է։

Փոքրիկ Մարատի լուսանկարները մի քանի օր է ինչ պտտվում է համացանցում։ Ողջ հայ ազգը աղոթքներն ուղղել էր առ Աստված և փոքրիկի ողջությունն էր խնդրում։ Այսօր առավոտյան արդեն հայտարարվեց, որ երեխան, հղի մայրը և մորաքույրը մահացած են գտնվել։

Նրանք առևտրի կենտրոն էին գնացել նոր ծնվող բալիկի համար գնումներ կատարելու և ծանր ողբերգության հետևանքով ընդհատվեց նրանց կյանքը։ Մարատի հայրն ուղղակի խելագարվում է․ նա կորցրեց իր գեղեցիկ ընտանիքը։ Օրերս նա որդու լուսանկարն էր հրապարակել և գրել․ «Չունի աշխարհը քեզ նման»։

Փոքրիկ Մարատի մասին Կարին Տոնոյանը գրել է․ «Այդ լուսե մանկան աչքերին նայեք ու հասկացեք, թե ինչքան մեծ է մեր մեղքը…… Մենք, միայն մենք ենք մեղավոր, որ մեր երկրում այս վիճակն է….. և միայն մենք կարող ենք փոխել այն….Անկախ նրանից, թե այդ մարդիկ նիկոլ էին ընտրել, թե գռզո, նրանք մեր ժողովուրդն են…..

նրանցից յուրաքանչյուրի կորուստը մեր կորուստն է, մեր ցավը, մեր ամոթը….. Գիշերը դեռ մգանում է…… բայց հետո անպայման լուսաբաց է գալու»։