Անի Խաչիկյանին ամուսնության առաջարկություն են արել


Անի Խաչիկյանը ինսթագրամյան տիրույթում ակտիվ շփումների մեջ է իր հետևորդների հետ և սիրում է խոսել նրանց հետ այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է հենց նրանց։

Եվ դրա վառ ապացույցն այն է, որ դերասանուհին հաճախ է ինսթագրամյան հարց ու պատասխան կազմակերպում և սիրով պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին։

Վերջին հարց ու պատասխանի ժամանակ դերասանուհուն ամուսնության առաջարկություն են արել, ինչին Անին հումորով է վերաբերվել։ Նա նշել է, որ առաջարկությունների համար պետք է հերթագրվել։

Անին արդեն տարիներ շարունակ ամուսնալուծված է։ Նա բնակվում է որդու հետ և բազմիցս է նշել, որ իր կյանքը տնօրինում  է ինքը և կատարում է այնպիսի քայլեր, որոնք իրեն հարմար են։

Այդպես նա իրեն երջանիկ է զգում և խորհուրդ է տվել հետևորդներին ապրել հենց այդ սկզբունքով։ ։ Դերասանուհուն մաղթում ենք մեծ երջանկություն և որպեսզի վերջապես գտնի իր կյանքի երկրորդ կեսին։


Понравилась статья? Поделиться с друзьями: