Անիի և Մհերի հարաբերությունները կամ ինչպես հենց իրենք են նշում՝ ռեալիթիի շոուն, շարունակում է գրավել հանրությանը և մեծացնել հետաքրքրությունները զույգի նկատմամբ։

Ինչ խոսք, նրանք՝ որպես զույգ, գեղեցիկ են դիտվում և երկրպագուները շատ են ցանկանում, որպեսզի նրանց սերը չմնա էկրանային և ի վերջո իրական լինի, քանի որ շատերն են կարծում, որ նրանք սազում են միմյանց և հաճելի կլինի էկրաններից այն կողմ էլ նրանց միասին տեսնեմլ։

Ո՛չ Անին, ո՛չ Մհերը չեն հաստատում հարաբերությունները, սակայն, չեն էլ հերքում այն, այլ շարունակում են համատեղ ռոմանտիկ հոլովակների, լուսանկարների տարածումը։

Եվ ահա զույգը հերթական ռոմանտիկ գրկախառնությունն է տարածել և գրավել հետևորդներին ու հիացրել։ Նրանց հարաբերություններն անկեղծ են, ինչն էլ ստիպում է մտածել, որ սերը, զգացմունքներն իսկապես իրական են։

Զույգին ցանկանում ենք բարին և սեփական երազանքների ու նպատակների իրականացում։ Թող որ կատարվի բարին։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։