Անդրեյ Մալախովի արտաքինը նկատելիորեն փոխվել է․ նա գիրացել է, ինչն անհանգստություն է առաջ բերել


Ռուսական շոուբիզնեսի հայտնի դեմքերից մեկի՝ Անդրեյ Մալախովի անձի շուրջ վերջին շրջանում մեծ քննարկումներ են սկսվել։ Բանն այն է, որ Մալախովը բավականաչափ նկատելի գիրացել է։

Հանրության համար դա տարօրինակ է, քանի որ հաղորդավարին նրանք սովոր են միշտ տեսնել բարետես արտաքինով։ Նա հետևում էր իր առողջությանը, մարզվում և եթեր դուրս գալիս օրինակելի կեցվածքով։

Սակայն  նրա արտաքինն ակնհայտորեն փոխվել է։ 49-ամյա հաղորդավարը գիրացել է և նման չէ իր նախկին տեսքին։ Օգտատերեը սոցիալական տարբեր հարթակներում քննարկում են և նշում, որ նկատելի է նաև, որ նա կեղծամ է կրում։

Որոշ օգտատերեր էլ նշում են, որ Մալախովի մոտ առողջական խնդիրներ կան, այլապես արտաքին նման փոփոխություններն անհնարին կլինեին։ Հաղորդավարն ամուսնացած է և ունի մեկ որդի։

Նրա կինը Նատալյա Շկուլևան է, ով մասնագիտությամբ նույնպես լրագրող է։ Նրանք  ամուսնացած են արդեն տասը տարի։


Понравилась статья? Поделиться с друзьями: