«Բա չիմացաք»․ Անդոն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ անչափ հումորային տեսահոլովակ


Դերասան, հումորիստ, շոումեն Անդրանիկ Հարությունյանը (Անդո) տեսահոլովակի նոր պրեմիերա է ներկայացրել։ Հումորիստը հումորային երգ և տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը կոչվում է «Բա չիմացաք»։

Երաժշտության հեղինակը Նարեկ Բավեյանն է, խոսքերի հեղինակը՝ Նարեկ Բավեյանը և Արմեն Վարդանյանը։ «Բա չիմացաք Թաթոսի կնիկը հղի ա, Թաթոսը ստեղ չի 5 տարի ա,  աման ումից քո, կամ էլ քո,  կամ էլ քո ամուսնուց․․․․»,- հնչում  են հումորային երգի բառերը։

Տեսահոլովակում Անդոն մի քանի կերպարներով է հանդես եկել և բոլոր կերպարներն էլ հրաշալի է կերտել։ Տեսահոլովակում մասնակցություն ունի նաև սիրված և տաղանդավոր դերասան Լևոն Հարությունյանը։

Երգը թեև հումորային է, սակայն պարունակում է իմաստ։ Տեսահոլովակը ստեղծող թիմը ցանկացել է ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք պետք է ապրի իր կյանքով։

Ուրիշի կյանքի մեջ մտնող անձիք պարսավանքի են արժանանում, ինչն էլ արել են  դերասանական և ռեժիսորական անձնակազմը։ Իսկ տեսահոլովակը կարող եք դիտտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: