Սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասնյանն ամուսնանալուց հետո տեղափոխվեց Ամերիկա և մշտական բնակություն հաստատեց այնտեղ։

Դերասանուհին վերջին տարիներին պասիվ աշխատանքային պրոցեսում է։ Նա էկրաններին չի երևում, սակայն միիևնույնն է երկրպագուների համար մնում է սիրելի և սպասված արտիստուհի։ Այս շրջանում Շուշաննան զբաղված է ընտանեկան կարևորագույն իրադարձություններով։

Նա ապրում է ընտանեկան ջերմ մթնոլորտում, զբաղվում որդու՝ Միկայի խնամքով և դաստիարակությամբ և այժմ էլ սպասում է երկրորդ երեխային ծնունդին։ Համացանցային տիրույթում Շուշաննան որոշակի ակտիվություն ունի և երբեմն էլ ցույց է տալիս ընտանեկնա դրվագներ։

Այդ ընտանեկան դրվագներից մեկում դերասանուհին հայտնել էր, որ առաջիկայում կրկին կմայրնա և դուստր կունենա։ Այս անգամ նա հանրայնացրել է փոքրիկ Միկայի լուսանկարը, որը մակագրել է՝ Անգինս․․․ Լուսանկարում նկատելի է, թե որքան է մեծացել դերասանուհու որդին։

Նրա երկրպագուները մեկնաբանություներում հիացել են փոքրիկով և ջերմագին խոսքեր հղել։ Շուշաննայի հրապարակումը և մի քանի այլ կադրեր առաջարկում ենք դիտել վարը կցված տեսնայութում։