Շուշաննա Թովմասյանը, ով այս շրջանում գտնվում է իր կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկում, ապրում է Ամերիկայում։ Դերասանուհին գտնվելով օվկիանոսից այն կողմ՝ շարունակում է սերտ կապ պահպանել հայրենիքի հետ համացանցի միջոցով։

Շուշաննան էկրաններին չի երևում, աշխատանքային բուռն գործունեություն չի ծավալում, փոխարենը զբաղված է ամենակարևորով․ դաստիարակում և խնամում է որդուն և սպասում դստեր լույս աշխարհ գալուն։ Շուշաննան երջանիկ է և այդ մասին նշել է հարցազրույցներից մեկում։

Իսկ եթե անգամ նախընտրեր խոսել այդ մասին, ապա նրա երջանիկ աչքերը կմատնեին։ Շուշաննա համացանցային տիրույթում նույնպես ակտիվ չէ, սակայն երբեմն-երբեմն ընտանեկան ջերմ հրապարակումներով հանդես գալիս է։

Այս անգամ երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող դերասանուհին հանրայնացրել է որդու լուսնկարը, որտեղ կարելի է տեսնել մեծ տղայի, խորիմաստ ու բարի աչքերով։

Լուսանկարին կից Շուշաննա Թովմասյանը գրել է․՝ Անգինս․․․ Լուսնակարը դերասանուհու հետևորդները, հարազատները, ընկերները ողողել են ջերմագին խոսքերով և լավագույն մաղթանքները հղել փոքրիկին ու նրա ընտանիքին։