Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը համացանցային տիրույթում նոր լուսանկարներով է կիսվել, որոնց կից գրառման մեջ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի կեղծ և բացասական իրականությանը։

Անին մասնավորապես գրել է․ «Սոցցանցերը ծուռ հայելիների թագավորություն են: Հիասթափությունս երբեմն այնքան մեծ է, որ առհասարակ ցանկանում եմ լքել տիրույթը և չմասնակցել կեղծիքի այս հանդեսին:

Կեղծ օգտատերերով լցնում են իրենց էջերն ու երևակայում, թե թույն հայտնի են ու պահանջարկված: Ով ինչից ասես խոսում է՝ կիլոմետրերով հեռու լինելով իր խոսացածից և ապրելակերպից, որը ներկայացնում է:

Ով ինչ «դասընթաց» ասես չի անցկացնում կամ վաճառում իր չունեցած գիտելիքները: Դասեր տալիս, երբ ինքը կարիք ունի կրթվելու, զարգանալու: Անբարո և անաստված կյանք քարոզում ու այդ ապրելակերպը որակում գերնորաձև և զիլ:

Այո, ով ում ուզում է, թող հետևի և տարածի նրա կեղծ օրինակը, բայց ցավալին այն է, որ շատ դեռահասներ են նաև այս տիրույթում, ովքեր հստակ կեղծն ու անկեղծը զանազանել չեն կարողանում: Շինծու օրինակելիները երբևէ այդքան համոզիչ չեն եղել, որքան այսօր սոցցանցերում են…»: