Անահիտ Սիմոնյանը առանց որդու ճամփորդության մեկնելու մասին․ ինչո՞ւ է երգչուհին առանց որդու մեկնել


Անահիտ Սմոնյանը շարունակում է իր ակտիվությունը համացանցային տիրույթում և սիրով ներկայացնում իր աշխատանքային և կենցաղային առօրյան հետևորդներին։

Օգտատերերը մեծ հետաքրքրությամբ են հետևում սիրելի երգչուհու կյանքի իրադարձություններին և փորձում քաաջալերել, գոտեպնդել։ Այս անգամ Անահիտը ներկայացրել է իր ճամփորդություններից մեկը։

Երգչուհին, առհասարակ, ճամփորդում է որդու հետ, սակայն այս անգամ որոշել են ընկերուհիներով մեկնել։ Այս օրերին նա գտնվում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։ Երգչուհին հրապարակում է կատարել և նշել, որ այդ քաղաքի էներգետիկան ուղղակի աննկարագրելի է։

Հավելել է, որ հաջորդ անգամ պետք է պարտադիր Արմանի հետ մեկնել։ Իսկ այս անգամ որդին իր հետ չէ այն պատճառով, որ տոմսերն արդեն վերջացել էին։ Ընդգծել է, որ բոլոր վայրերն ուսումնասիրում է, որպեսզի Արմանի հետ արդեն հեշտ լինի պլանավորել այցելությունները։

«‎Երբ քայլում ես քաղաքում, շնչառությունդ մի պահ կանգ է առնում․․․»,- Նյու Յորք քաղաքի մասին պատմել է Անահիտ Սիմոնյանը և խոստացել հետևորդներին ցույց տալ ճամփորդության մանրամասները։


Понравилась статья? Поделиться с друзьями: