Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանգիստն է վայելում․ ահա թե որտեղ է անցկացնում հանգիստը զույգը և ինչպիսի լուսանկարներ է հրապարակում դերասանուհին


Դեասանուհի նաև երգչուհի Անահիտ Կիրակոսյանը ինսթագրամյան օգտահաշվում բավականին ակտիվ է և մեծ լսարան ունի։ Նա հաճախ է հրապարակումներ կատարում և կիսվում իր հետևորդների հետ տարաբնույթ առիթներով։

Դերասանուհու երկրպագուները մշտապես ջերմորեն են ընդունում նրա կողմից կատարված յուրաքանչյուր հրապարակում։ Այս անգամ Անահիտը լուսանկարներ է հանրայնացրել Եգիպտոսից։

Այս օրերն դերասանուհին ամուսնու հետ հանգիստն  է վայելում։ Ամուսիններն այցելել են պատմական, հինավուրց վայրեր։

Դերասանուհին ինսթագրամի «պատմություններ» բաժնում պատմել է հետևորդներին, որ այնտեղ այցելել են նաև մեքսիկական խոհանոց ունեցող ռեստորան և փորձել այդ խոհանոցի համեղ ուտեստներից։ Հանրայնացրած լուսանկարներին դերասանուհին գրառում է կցել․ «Հին դարերի պատմության հետքերով»։

Ավելի վաղ Անահիտը Եգիպտոսից հանրայնացրած լուսանկարներին կից գրառման մեջ բարի լույս էր մաղթել և բոլորին ջերմություն ուղարկել, ինչին ի պատասխան՝ մեկնաբանություններում նրա հետևորդները գեղեցիկ գրառումներով են հանդես եկել։

Նրանցից մեկն էլ  գրել էր․ «Անահիտ ջան, անձրև ուղարկի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: