Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել․9 տարի միասին


Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սոցցհարթակում ակտիվ է։ Նա հետևորդների հետ հաճախ է կիսվում առօրյայով, աշխատանքային, բարեգործական գործունեությամբ և ընտանեկան բազմապիսի միջոցառումներով , առիթներով։

Օրերս Անահիտը տեղեկացրել էր 19- ամյա դստեր՝ Լաուրայի և նրա ընտրյալ՝ Դավթի նշանադրության մասին։ Եվ քանի որ 2 ընտանիքներում էլ դժբախտություններ էին եղել (Անահիտի ամուսնու 2 զարմիկներն էին զnհվել պшտերшզմում և մшհացել էր փեսայի՝ Դավթի հայրը ), նշանադրությունն անցկացրել են առանց պարելու, սակայն կարողացել են կազմակերպել այնպես, որ հյուրերի համար ձանձրալի չլինի։

Անահիտ Կիրակոսյանը նշել էր, որ նշանադրության արարողությունը չէին կարող հետաձգել, որովհետև հարսանյաց հանդես նախատեսված չէ։

Այսօր՝ փետրվարի վեցին, Անահիտ Կիրակոսյանը ինսթագրամյան իր սոցհարթակում հանրայնացրել է իր և ամուսնու լուսանկարները և կցել գրառում։

Նա գրել էր, որ միասին են արդեն 9 տարի։

Դերասանուհին հարցազրույցներից մեկում նշել էր, որ ամուսնական սկզբնական շրջանում դժվարություններ եղել են՝ կապված ամուսնու երեխաների հետ, սակայն ամեն ինչ հաղթահարվել է և այժմ նրանք հրաշալի հարաբերություններ ունեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!