Անահիտ Կիրակոսյանը հետևորդների հետ կիսվել է իր կյանքում տեղ գտած կարևորագույն իրադարձության մասին։ Օրեր առաջ դերասանուհու ընտանիքում տոն էր։

Նրանք նշում էին իրենց ամուսնության տասնամյակը։ Անահիտը օրը սկսեց այնպիսի հրապարակմամբ, որի սկիզբը իր սիրո արծարծմամբ չէր թաթախված, այլ ամուսնու երկու դստրերի հետ ծանոթացման պահից։

Դերասանուհին առաջին իսկ օրվանից նրանց սիրել է իր սեփական երեխաների պես։ Եվ իր ընտանիքի սկիզբը հենց նրանք են։

Ամուսնության տասը տարիների ընթացքում ընտանիքը ունեցել և՛ դժվարին, և երջանիկ օրեր։ Ընտանիքն այդ ընթացքում համալրվել է երկու որդիներով և բազմազավակ ընտանիքն այսօր օրինակելի և սիրելի է բոլորի համար։

«Դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա շինել։ Բարդ ու քարքարոտ, բայց և սիրով ու ներդաշնակությամբ լի տարիներ էին»,- անցած տասը տարիների մասին ասել է Անահիտը։

Օրվա առիթով նա նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ սպիտակ զգեստ է կրել՝ ցանկանալով վերադառնալ տասը տարի առաջ և զգալ տարբերությունները։