Անահիտ Կիրակոսյանը որդու 10-ամյակի կապակցությամբ անչափ գեղեցիկ և անսովոր նվեր է մատուցել․ տեսանյութ


Օրերս սիրված դերասանուհի և երգչուհի Անահիտ Կիրակոսյանի որդու տարեդարձն է եղել։ Դերասանուհին որդուն մատուցած իր նվերի մասին որոշ մանրամասներ է հայտնել։

Նա նշում է, որ եթե երեխաներից շատերը մանկական երգեր են սիրում, ապա իր որդին՝ Հայկը, անչափ շատ է սիրում լսել Լյոկայի Ես դեռ կամ  երգը։

Եվ ահա մայրիկը խնդրել է Լյոկային, որ Հայկի հետ երգի այդ երգը։ Անահիտը մասնավորապես գրել է․ «Այսօր Հայկս դարձավ տասը տարեկան… Երևի ընդունված է, որ երեխաները պետք է լուսավոր, մանկական երգեր երգեն… ԲԱՅՑ Հայկս ամբողջ տարի ասում էր՝ Մամա՛ Ես դեռ կամ  երգը միացրու լսեմ …Իմ ամենասիրած երգն ա …

Որոշեցի ծննդին անել անակնկալ ու խնդրել Երգիչ Լյոկային, որ Հայկիս հետ միասին երգի այս երգը … Անչափ շնորհակալ եմ նրան տղայիս երազանքը կատարելու համար․․․ Նրանք են մեր ապագան … Ես դեռ կամ …. Ու կլինեմ … երկար, երկար ու ես դեռ կպայքարեմ․․․

Ծնունդդ շնորհավոր, ՈՐԴԻ՛Ս …Իմ ՀԱՅ ԱՍՊԵՏ …. ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ …ԻՄ ՀԱՅԿ»։ Եվ ահա թե ինչ է ստացվել նման համագործակցությունից։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: