Անահիտ Կիրակոսյանը հուզվել է դուստրերի մարտիության անակնկալից․«Մենք պաշտում ենք քեզ, մամ ջան»


Անահիտ Կիրակոսյանը մեծ սիրով է կապված Լաուրայի ու Աննայի հետ։ Նրանց միջև անչափ մեծ նվիրվածություն ու սեր է ձևավորվել տարիների ընթացքում։ Անահիտը ոչինչ չի խնայում աղջիկներին ուրախացնելու համար։

Նույն վերաբերմունքին են աղջիկներն իրենց հերթին արժանացնում Անահիտին։ Նրանք մարտիության անսպասելի անակնկալ են մատուցել Անահիտին՝ մինչև հոգու խորքը հուզելով նրան։

Նախապես ճշտելով, թե որտեղ է գտնվելու Անահիտը, աղջիկները անուշեղենի շքեղ ու գեղեցիկ տուփ են առաքել, որի մեջ նաև հուզիչ ու սիրառատ երկտող են զետեղել։ Աղջիկները գրել են․ «Մենք պաշտում ենք քեզ, մամ ջան։ Շնորհավոր տոնդ»։

Անահիտն էլ իր հերթին նկարահանել է այն հուզիչ տեսարանը, որտեղ երևում են իր էմոցիաները՝ տուփը ստանալիս։ Արտիստուհին շնորհակալություն է հայտնում աղջիկներին՝ ասելով՝ «Լաուրա, Աննա, գժվում եմ ձեր համար։ Իրոք, ստացված անակնկալ է»։

Անահիտի էմոցիաները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!