Անահիտ ԿԻրակոսյանը, ով բավականին սիրված դերասանուհի է, վայելում է իր հանդիսատեսի սերը։ Դերասանուհին հրաշալի կերպարներ է կերտում ինչպես էկրաններին, այնպես էլ բեմում։ Նա բազմիցս է նշել, որ թատրոնն ուղղակի պաշտում է։

Անահիտը ոչ միայն պրոֆեսիոնալ ու լավագույն հայ դերասանուհիներից մեկն է, նա նաև հրաշալի մայր է, հրաշալի կին։

Թերևս գաղտնիք չէ, որ Անահիտն ամուսնացավ այնպիսի տղամարդու հետ, ով արդեն ուներ մեծ երեխաներ, սակայն Անահիտը հեշտությամբ կարողացավ աղջիկների հետ հարաբերություններ կառուցել և այսօր նրանց սիրում է հարազատ դուստրերի պես, իսկ նրանք էլ Անահիտին մայր են համարում։

Այսօր Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում տոն է։ Ընտանիքը տոնում է հայրիկի տարեդարձը։ Այդ առիթով դերասանուհին տարիների վաղեմության մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ընտանիքը երգ էր ձոնել հայրիկին։

Երգը կատարում են ընտանիքի բոլոր անդմները։ Այն անչափ հուզիչ է։ Հանրայնացմանը կից Անահիտը գրել է․ «Շնորհավոր ծնունդդ»։ Հոլովակը սիրով ներկայացնում ենք վարը։