Անահիտ Կիրակոսյանի երկրպագուները և հետևորդներն արդեն գիտեն, թե դերասանուհին որքան մեծ սեր է տածում ամուսնու դստեր՝ Լաուրայի նկատմաբ։ Նա բազմիցս է հայտարարել, որ ամուսնու երեխաներին համարում է իրենը։ Երեկ տեղի է ունեցել Լաուրայի և Դավիթի պսակադրությունը։

Այն կայացել է Հաղարծնի եկեղեցում։ Դերասանուհին մանրամասներ և լուսանկարներ է ներկայացրել։ Անահիտի խոսքով մեծ հարսանյաց հանդես ի սկզբանե չեն ցանկացել անել։ Զույգը միայն կարևորել է եկեղեցում պսակի արարողությունը։ Այն ավարտելուց հետո բարեկամական նեղ շրջանակով փոքրիկ ․խնջույք են կազմակերպել Դիլիջանի բացօթյա ռեստորաններից մեկում։

Դավիթի և Լաուրայի նշանադրությունը դերասանուհին նույնպես մեծ սիրով հանրայանացրել էր և պատմել հանրությանը իր անսահման ուրախության մասին։

Երբ Անահիտն ամուսնացել էր, Լաուրան ինը տարեկան է եղել, իսկ քույրիկը՝ Աննան, ութ։ Նրանք անմիջապես մտերմացել են և այս տարիների ընթացքում Անահիտ Կիրակոսյանն, իրոք, մոր պես է եղել նրանց հետ։

Լաուրան քանիցս հրապարակավ Անահիտին հենց այդպես էլ դիմել է՝ մայրիկ։ Զույգին մաղթում ենք անսահման երջանկություն։