«Այ ոչնչություն , էս երեխաներից ու տարեց մարդկանցից այս աստիճան ես վախենու՞մ․․․մի օր մեռնելու ես, այ ճիճու․․․»․ Գայանե Ասլամազյանը վարչապետին


Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը հերթական անգամ սուր քննդատական գրառմամբ է հանդես եկել։ Այն ուղղված է ներկայիս իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին։ Գայանեն անդրադարձ է կատարել Փաշինյանի մարզային այցելություններին։

Իր համացանցային տիրույթում մի լուսանկար է ներկայացրել, որտեղ կարմիր սլաքներով ցույց է տվել, որ վարչապետի հանդիպումներին հասարկության զգալի մասը կազմված է երեխաներից և մեծահասակներից։

Ասլամազյանի խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ նրանք ուղղակի բերվել են հանդիպման, ոչ թե եկել սեփական կամքով։ Գայանեն նաև գրել է, որ երկաթյա հարմարանքներով սահման են գծել։

Մի՞թե այդ տարեց մարդկանցից և երեխաներից է վախենում վարչապետը։ Հաղորդավարուհին մասնավորապես  գրել է․ «Այ ոչնչություն , էս երեխաներից, ու 10-15 լավ 20 տարեց մարդկանցից այս աստիճան ես վախենու՞մ:

Դու ավելի լավ է վախեցիր, որ մի օր մեռնելու ես , ու էն աշխարհում մեր հերոս տղեքին ես հանդիպելու: Էն տղեքին, որոնց մահով հպարտանում ես: Վախկոտ ճիճու…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!