Առաջին հայացքից այս դեկորային գեղեցիկ առարկան թվում է գեղեցիկ և յուրօրինակ, սակայն դրանց նախապատմությունն իմանալով՝ մարդու մարմնով ուղղակի սարսուռ է անցնում։

Ճապոնիայի կառավարությունը մի տարօրինակ օրենք է ընդունել, որ գերեզմանահորերում մահացածը 60 տարուց ավել չի կարող մնալ։ Ժամկետը լրանալուն պես գերեզմանահորը դատարկվում է, և տեղն ազատվում է մեկ այլ մահացածի համար։ Հորից դուրս բերված մասունքներն այրվում են և հարազատին հանձնվում։

Հարազատները դիմելով հատուկ մասնագետին, մահացած հարազատի այրվածքից ստանում են թանկարժեք քարեր հիշեցնող ուլունքներ, որոնք շատերը զարդեր են պատրաստում և կրում իրենց վրա։

Նրանք կարծում են, որ այդ կերպ իրենց մահացածի հոգին մշտապես կլինի իրենց հետ և կպաշտպանի չարից։ Այս օրենքն ընդունվել է 2000 թվականին՝ Ճապոնիայի կառավարության կողմից։

Օրենքը ընդունվել է այն հիմքով, որ գնալով շատանում էին գերեզմանոցները և այլևս տեղ չկար հաջորդ մահացողների համար։