«Այս քանի օրը մեր տղերքը երկրորդ պլան մղվեցին․ կարծես թե մոռացել ենք․․․»․ Անի Քոչարի հուզիչ գրառումը


Անի Քոչարը, ով մշտապես անդրադառնում է կարևորագույն թեմաների և ցանկանում լսելի դարձնել ամենակարևորը, այս անգամ կրկին կարևոր գրառմամբ է հանդես եկել։

Լրագրող, գրող և հասարակական գործիչ Անի Քոչարը մշտապես խոսել  և լուսաբանել է անմահ հերոսների մասին։ Նա ցանկանում է, որ լույս դարձած տղաներին բոլորը ճանաչեն և հասկանան, թե ինչ կորուստ է ունեցել հայ ազգը։

Այս անգամ Անին իր հերթական հուզիչ գրառման մեջ գրում է․ «Այս քանի օրը մեծապես ումից և ինչից ասես խոսվեց՝ աղաղակվեց. մեր տղերքը երկրորդ պլան մղվեցին: Կարծես թե մոռացել ենք՝ որը որից հետո է և, թե ում շորհիվ է, որ դեռ կանք:

Մեր առյուծ տղերք, մեր հզոր զավակներ, խոնարվում ենք և անկախ պաշտոնապես սգո օր հայտարարել և չհայտարարելուց, իմացեք, որ ամեն մի իրական հայ սգում է յուրաքանչյուրիդ վախճանը և խորապես ցավ ապրում, որ ձեր կյանքի գնով եք պահում մեր երկիրն ու մեր գոյության իրավունքը:

Հավերժ փառք ձեզ, մեր հերոս տղերք։ Հ.Գ. Հայրենիքին կյանքը նվիրած հերոսների ծնողներ, ավել պակասի համար կներեք մեզ բոլորիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: