«Այս տարի տարեդարձս դիմավորեցի օդում․ առավել անկանխատեսելի ծննդյան տոն չէի ունեցել»․ Անի Քոչարը մանրամասնել է, թե ինչպես է տարեդարձն անցկացրել


Արդեն տեղեկացրել էինք, որ օրերս Անի Քոչարի ծննդյան տարեդարձն էր։ Անին մանրամասներ է ներկայացրե, թե ինչպես է օրն անցկացրել։

Նա պատմում է, որ գրեթե միշտ, երբ ցանկանում է օրը չնշել և այն լուռ անցկացնել, ընկերները չեն թողնում և միշտ անակնկալ են մատուցում նրան։ Այս անգամ Անին տարեդարձը դիմավորել է օդում։

Հայտնում է որ օրը տոն է, երբ ընկերներով ու հարազատներով է շրջապատված, թեև ընդգծում է, որ քույրիկի և մայրիկի բացակայությունը շատ նկատելի է։ Անի Քոչարը մասնավորապես գրել է․ «Այս տարի տարեդարձս դիմավորեցի օդում․ առավել անկանխատեսելի ծննդյան տոն չէի ունեցել։

Այնուհետև եղավ այն, ինչ իմ պարագայում հաճախ է լինում, երբ ես ինձ համար ծննդյան միջոցառում չեմ նախատեսում, բայց սիրելիներս թույլ չեն տալիս անտոն մնալ։

Տոն է, երբ ամենաթանկ էակներդ կողքիդ են (թեև ծնողներիս ու քույրերիս բացակայությունը միշտ շոշափելի է):Այս տարեդարձիս կյանքի ևս մեկ՝ նոր էջ բացեցի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: