Քանի կյանքի գիրք է փակվում ծերանոցում, որ այդպես էլ չընթերցված է մնում։ Ծերանոցում կյանքի վերջալույսն ապրող մի ծեր մարդ օրերից մի օր հեռանում է կյանքից հենց ծերանոցում։ Բուժքույրերը երբեք չէին տեսել նրա որևէ բարեկամի և կարծում էին, որ պապիկը աշխարհը լքեց ոչինչ էլ չթողնելով աշխարհին։

Եվ հանկած ծերանոցի աշխատակիցներից մեկը պապիկի իրերը հավաքելիս՝ մի թուղթ է գտնում։ Թղթի վրա ինչ-որ նամակ էր գրված։ Երբ այդ նամակը կարդում է, բուժքույրի սիրտը ճմլվում է և աչքերը արցունքով են լցվում։

Նամակը պապիկը գրել էր իր մանկությունից մինչև խոր ծերություն գլխով անցածը։ Եվ խնդրել էր բուժքրոջը նայել իր աչքերի մեջ և վերջապես մարդ տեսնել այնտեղ, այլ ոչ ուղղակի փնթփնթան ծերուկի, ում համար ապրելը սովորություն է դարձել։

Նամակում պատմել է իր մանկության, դեռահասության , պատանեկության և հասունության տարիների մասին և վերջում խոր վշտով խոսել ծերությունից։ «Աստված իմ, որքան երկար է կյանքը, բայց դրա հետ պիտի համակերպվես։

Ոչինչ հավերժ չէ։ Իսկ դու, բուժքո՛ւյր, բացիր աչքերդ, տես․ ես կամակոր ծերուկ չեմ, ո՛չ, ես սիրելի ամուսին, հայր ու պապիկ եմ․․․ ես փոքր տղա եմ, ով ճոճարանով դեպի վեր է բարձրանում․․․ փորձիր տեսնել ինձ․․․