Դեռ երեկվանից հայկական երկու պետություններում քաղաքացիները հույժ անհանգիստ են։ Բանն այն է, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան լարված է։

Հարևան Ադրբեջանը իր ոճի համաձայն կրկին սադրանքի է դիմել։ Նրանք վերահսկողության տակ են վերցրել Փառուխ գյուղը իր շրջակա մի քանի բարձրունքների հետ միասին։ Այսօր արդեն չուշացավ Ֆրանսիայի հորդորն Ադրբեջանին․ դուրս գալ Փառուխից և զբաղեցնել նախկին դիրքերը։

Սակայն ինչպես որ սպասելի է Ադրբեջանից, չենթարկվել որևէ հորդորի և շարունակել սադրիչ գործողությունները։ Երեկ արդեն հայտնեցին երեք զոհված զինծառայողի և տասնչորս վիրավորների մասին։ Այսօր մարտական գործողությունները շարունակվում են։

Այս պահին Արցախում թեժ մարտեր են ընթանում։ Հակառակորդը կրկին հարձակման է անցել և պայքար է մղվում Քարագլուխ բարձունքի համար։ Այսօր, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն, ցավոք սրտի, ունենք վիրավորներ։

Ուժ ու կորով ենք մաղթում տղաներին և աղոթում նրանց համար։ Խոնարհում ընկածների հիշատակին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։