Այս ուտեստից հետո տապակած կարտոֆիլը կթողեք անցյալում


Շաբաթվա ավարին առաջարկում ենք լիցքաթափվել համեղ ընթրիքի շուրջ։ Եթե հաճախ եք տապակում կարտոֆիլ և կարտոֆիլի սիրահար եք, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն անչափ կհավանեն ընտանիքի բոլոր անդամնեը։ Եվ այսպես, տապակած կարտֆիլը թողնում ենք անցյալում։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ

Բուսայուղ

Աղ, սև պղպեղ, սխտորի փոշի

Կարագ

Խոզապուխտ

Գազար

Պանիր

Խաշած հավկիթ

Քաղցր պղպեղ

Աղ, պղպեղ

Մայոնեզ

Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ կլինի։ Կարտոֆիլը կտրեք այնպես, ինչպես պատկերված է կցված լուսանկարում։

Կարտոֆիլների վրա լցրեք եռման ջուր և կրկին եռալուց տասնհինգ րոպե հետո կարտոֆիլները դասավորեք ձևամանի վրա, պատեք բուսայուղով, վրան շաղ տվեք աղը, պղպեղը, սխտորի փոշին, կարելի նաև չոր սամիթ հավելել։ Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դրեք մեկ փոքրիկ կտոր կարագ և մանրացված խոզապուխտ։

Եփեք 180 աստիճան տաք ջեռոցում՝ 35 րոպե։ Մատուցեք ներկայացված աղցանի հետ։ Աղցանի համար նախատեսված բոլոր բաղադրամասերը մանրացնել, գազարը քերել, համեմել, միացնել մայոնեզը և լավ խառնել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!