Այս որդեկորույս մայրը խելագարության մեջ հավաքեց որդու հեռախոսահամարը և սկսեց բղավելով խոսել, որից հետո բերեցին որդու մարմինը․ խենթության հասցնող պատմություն


Հազարավոոր հերոս տղաներ իրենց տունը կառուցեցին Եռաբլուրում, սրբադասվեցին և սկսեցին ապրել երկնային կյանքով։ Այդ հազարավոր տղաներից յուրաքանչյուրի պատմությունը սիրտ մաշող ու խենթացնող է։ Ներկայացնում ենք նրանցից մեկի՝ Աժդահակ Կիրակոսյանի պատմությունը, որը սիրտ է կեղեքում։

Պետք է ծանոթանալ բոլորի պատմություններին և այդ կերպ զգալ նրանց սիրտը և հոգին ու ապրեցնել, ապրեցնել նրանց․․․ Աժդահակի մայրը՝ տիկին Վալյան, որդուն երբեք չէր ասում՝ տուն արի:

Երբ տղան ուշանում էր, զանգահարում էր որդուն և ասում. «Աժդահակ, Դավիթաշեն, 1-ին թաղամաս….»: Ասում էր տան հասցեն, և կարճ ժամանակ անց Աժդահակն արդեն տանն էր:

Աժդահակի մարմինը փնտրելու ծանր ու դաժան օրերն էին, երբ տիկին Վալյան ամեն ինչից հոգնած ու հուսահատ վերցնում է հեռախոսը, հավաքում որդու համարն և խենթացած գոռում. «Աժդահա´կ, Դավիթաշեն, 1-ին թաղամաս… »։

Այդ օրը տեղի է ունենում ամենասարսափելին․ այդ օրը հերոս Աժդահակի անշնչացած մարմինը տուն բերեցին: Նոյեմբերի տասնչորսն էր… Մեր խոնարհումն ենք հայտնում հերոս տղային և հերոսածին մորը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!