Անի Քոչարը մշտապես շոշափում է այնպիսի հարցեր, որոնք անչափ զգայուն և նուրբ են։ Այս անգամ լրագրողն անդրադարձել է Օսկար մրցանակաբաշխության հայտնի միջադեպին։

Անին նշել է, որ միջադեպի վերաբերյալ կարծիքները տարաբնույթ են, սակայն վիրավորվողին կհասկանա միայն այն անձը, ով իր կաշվի վրա անմիջապես զգացել է այդ ցավը։

Անի Քոչարն իր կյանքի դժվարին տարիներից մի դրվագ է պատմել, որ երբ քիմիոթերապիայից վերդարձավ տուն, տղան առաջին հերթին անհանգստացավ, թե ինչպես է մայրիկը տանից դուրս գալու և արդյո՞ք չեն ծաղրի նրան։ Անին հավելում է, որ որպես քաջ աղջիկ տղային հանգստացրել է և ասել, որ ոչ ոք չի ծաղրի։

Ի պատասխան 5-6 տարեկան որդին ասել է, որ ծաղրողի գլուխը կջարդի։ Անին, իսկապես, քաջ է գտնվել և կարողացել հաղթել չարաբաստիկ հիվանդությանը։ Նա հանրայնացրել է այդ տարիներից մի լուսանկար, որտեղ բացակյաում են նրա փարթամ ու գեղեցիկ վարսերը։

«Այս նկարները մի կերպ արվում էին ծնողներիս ուղարկելու համար, իբրև թե՝ տեսեք-տեսեք որքան լավ եմ, ժպտում եմ…»,- գրել է Անի Քոչարը։