Այս յուրօրինակ թխվածքաբլիթներն իրենց համով ու տեսքով կգերեն ձեզ


Մենք  բոլորս ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ամեն բան հասանելի է և ամեն բան կարելի է գտնել խանութոներում և յուրօրինակության պահպանումը դժվար է հաջողվում։

Հենց այդ նկատառումով էլ ցանկանում ենք ներկայացնել թխվածքաբլիթի մի հրաշալի բաղադրատոմս, որը, հավատացեք, դժվար չի լինի պատրաստել, իսկ արդյունքում կստանաք անչափ համեղ ու գեղեցիկ քաղցրեղեն, որը կհիացնի բոլորին։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Ալյուր — 180 գ

Դեղնուց —  2 հ․

Կարագ — 80 գ

Շաքարավազ — 100 գ

Վանիլ սմ հաստությամբ և

Կիտրոնի ցեդրա — 1 թ․գ․

Աղ — 1/2 թ․գ․

Ծիրանի ջեմ (կարող եք կիրառել այն ջեմը, որն առավել հարմար է ձեր քիմքին)

Մաղած ալյուրի վրա ավելացնել կտորներով սառը կարագը, դեղուցը, շաքարավազը, ցեդրան, վանիլը և աղը։ Ձեռքերով հունցել խմոր։ Ստացված խմորը վերածել գնդի և մեկ ժամ պահել սառնարանում, ապա գրտանկով բացել մոտ 0,5 սմ հաստությամբ։

Բաժակի օգնությամբ ստանալ թխվածքաբլիթներ, որոնցից կեսը մեջտեղից անցքեր բացել, կարելի է անել խցանի օգնությամբ։ Կցված լուսանկաները կարող են օգտակար լինել։

Ապա թխել 180 աստիճան տաք ջեռոցում 10 ր, որից հետո ամբողջական թխվածքաբլիթի վրա քսել ջեմ, իսկ անցքով բլիթով ծածկել, մատուցել շաքարի փոշով պատված։


Понравилась статья? Поделиться с друзьями: