Այս մի քանի օրը ես ուղղակի նայում էի, թե դուք ինչպես եք փորձում վարկաբեկել իմ պատիվը․ Գոհար Ավետիսյանը պատասխանել է քննադատություններին


Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ՝ Գոհար Ավետիսյանը ենթարկվել է սուր քննադատությունների։ Բանն այն է, որ հայ հանրությունն ուղղակի վիրավորվել է Գոհարի խոր լռությունից ու անտարբերությունից։

Հայտնի դիմահարդարը նախընտրել էր լռել և որևէ կերպ չի արձագանքել Հայաստանում տեղի ունեցած պատերազմին։ Նույնիսկ նրա աշակերտներից մեկը՝ հայուհի Ալինա Սարգսյանը, տեսախցիկի առջև պատռեց Գոհարից ստացած վկայականները և հայտարարեց, որ այն մարդը, ով փողը կարևորում է հայրենիքից, իր համար գոյություն չունի։

Իսկ երբ քննադատությունների ալիքը մեծանում է, Գոհարը սկսում է հրապարակումներ կատարել։ Նա նշել է, որ գրառումը կատարել է սրտի մեծ ցավով և երբեք չի պատկերացրել, որ նման գրառում կկատարի։

Ընդգծել է, որ մի քանի օր լուռ հետևել է, թե ինչպես են որոշ մարդիկ փորձել նվաստացնել և վարկաբեկել իրեն, որը չի ստացվի։

Դիմահարդդարը գրել է, որ ինքը միևնույնն է սիրում է բոլորին։ Նա կարծում է, որ ցավը մոլորեցրել է մարդկանց։ Գոհար Ավետիսյանի գրառումը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: