Այս մարդը քաոսից պետություն կերտեցմ բայց տեսեք ինչ օրի նրան հասցրեցին


Օրեր առաջ համացանցային հարթակը ողողվեց Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարներով, որտեղ տեսանելի է քաղաքական գործչի առողջական ծանր վիճակը։

Սահակաշվիլին քաոսից պետություն կերտեց, սակայն նրա մասին կարծիքները միանշանակ չեն։ Նրան և՛ շնորհակալ են, և՛ քննադատում են։

Քաղաքական այս գործիչը հայտնի է որպես հեղափոխոխան։ Նա ձերբակալված էր և այժմ էլ գտնվում է բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը բավականին ծանր է։ Եվ դա հստակորեն նկատելի է տարածվող լուսանկարներում։

Այս մասին է գրում ֆեյսբուքյան օգտատեր Վահե Բալբաբյանը։ Նա հրապարակել է Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարները և կից գրել․ «Սահակաշվիլին՝ ծանր մետաղներով թունավորված ու մահացող։ Սեփական ժողովրդի (իշխանության) կողմից։ Ապերախտ ժողովուրդներին լավ ապագա չի սպասվում։ Նորից կկլանվեն ռուսների կողմից։ Ցավոք…»։

Օգտատիրոջ հետ համաձայն են եղել մի շարք օգտատերեր։ Սահակաշվիլիի այս վիճակի մասին շատերը պնդում են, որ նրան այս վիճակին հասցրել է ռուսական կողմը։


Понравилась статья? Поделиться с друзьями: