Այս տարօրինակ թվացող հուշակոթողը կառուցվել է Բուդապեշտում 2-րդ աշխարհամարտի ժամանակ։ Այն նվիրվել է գնդակահարված հրեաների հիշատակին՝ հազարավոր հրեաների։

Գնդակահարման հեղնակները եղել են ֆաշիստներ։ Մինչ գնդակահարությունը հրեաները այդտեղ բերվել են մեքենաներով, որոնք նախատեսված էին բեռներ տեղափոխելու համար, ապա շղթայվել են միասնական, այսինքն՝ մեկ շղթայով, այնուհետև հրամայվել է՝ կոշիկները հանել։

Եվ որպեսզի շատ փամփուշտներ չծախսեին, կրակնարձակել են միայն 1-ին կանգնած հրեայի վրա, որն էլ ընկնել է՝ իր հետ տանելով մյուսներին։ Իսկ Դանուբի ափին մնացել են նմիայն րանց կոշիկները։

Դրանք ժամանակին հեռացվել են այդտեղից, վաճառվել կամ յուրացվել հենց ֆաշիստների կողմից: Սպանված հրեաների թիվը հազարների էր հասնում։ Քաղաքակիրթ աշխարհը դեռ պատերազմում է և պարզ է, չէ՞ որ «քաղաքակիրթ» բառը մեզ համար շքեղ է։

Մարդկային դաժանությունը սահմաններ չի ճանաչում։ Մարդ արարածը եղել և մնում է անողոք։ Եվ Դանուբի ափին գտնվող այս հուշարձանը մշտապես կհիշեցնի այդ մասին։