Այս համեղ հացիկները կդառնան ձեր ամենասիրելի նախաճաշը


Բոլորս էլ հոգնում ենք նույն ուտեստները համտեսելուց և գալիս է մի պահ, որ յուրօրինակություն ենք ցանկանում։ Ցանկանում ենք զարմացնել, ուրախացնել ընտանիքի անդամներին և ուրախ ու բարձր տրամադրությամբ բոլորին հավաքել սեղանի շուրջ։

Մի բաղադրատոմս ենք ցանկանում ներկայացնել, որն անչափ կհավանեն հատկապես երեխաները։ Չէ՞ որ նրանք սիրում են հացիկներով փոքրիկ ուտեստների համտեսումը։ Այս հացիկների բաղադրամսերն անչափ օգտակար են։ Պատրաստելուց հետո կարելի է նաև այն ներկայացնել որպես  փոքրիկ պիցցաներ։

Եվ այսպես, շատ համեղ սաղմոնով նախուտեստի համար ձեզ անհրաժեշտ է՝

Բագետ հաց

2 կտոր սաղմոն

2 թ․գ․ թթվասեր

2 թ․գ․ մայոնեզ

1 թ․գ․ չիլի սոուս

1/2 թ․գ․ կարմիր պղպեղ

2 պճեղ սխտոր

Աղ և սև պղպեղ

Մոցարելլա պանիր

Բաղադրամասերի քանակը վերցրեք ըստ ձեր ցանկության։ Սաղմոնը մանրացնել, վրան հավելել վերը նշված բոլոր բաղադրամսերը, լավ խառնել, դնել կտրատած հացիկների վրա և տեղափոխել ջեռոց 25-30 ր՝ 190 աստիճանի տակ։

Սաղմոնը կարելի է փոխարինել ցանկացած մսատեսակով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!