Լիլիթ Մուրադյանն այս օրերին խոր մտահոգված է հայրենիքի ներկայիս իրավիճակով։ Նա համացանցային իր տիրույթում մեկը մյուսի ետևից հոլովակներ է հանրայնացնում, որտեղ առաջարկում, լսում, խնդրում, նույնիսկ զայրանում է, սակայն ոչինչ անել չի ստացվում։

Հաղորդավարուհին երկու երեխաների մայրիկ է, ով անհանգստանում է իր փոքրիկների համար, ինչպես բոլոր մայրերը։

Լիլիթը կարողացել է գտնել այս դեպրեսիվ, նյարդային իրավիճակը գոնե ներքուստ հաղթահարելու ուղին։

Նա այս մասին գրում է․ «Ապրիր հիմա և այս պահին, փոխիր օրդ, մոտեցումդ, միտքդ…ինքդ քեզ… տուր սեր ու մի սպասիր փոխադարձ, աղոթիր, եղիր ուժեղ, քո ուժը փոխանցիր երեխաներիդ։

Մի կանգնիր նույն տեղում և մի սպասիր ո՛չ վատ, ո՛չ էլ լավ բանի։ Շարժվիր անվերջ, մարզիր միտքդ և մարմինդ, լուծիր խնդիրներն ըստ պահի ։ Այս խոսքերն ասում եմ ինքս ինձ ամեն օր, օգնում է»։ Այս խոսքերն ասում եմ ինքս ինձ ամեն օր, օգնում է»։ Հաղորդավարուհւ հետևորդնեը նշումեն, որ անպայման պետք էփորձել և ապրել։