Այսօր՝ օգոստոսի քսանվեցին, ռադիոհաղորդավար Ժակի ծննդյան օրն է։ Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, այսօր դարձավ քառասուներեք տարեկան։

Նա ռադիոյի, հեռուստասեության վառ ու կառկառուն դեմքերից է։ Ռադիոհաղորդավարը ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը ստտացել Երևանում և գործունեությունն առ այսօր ծավալում է Երևանում։ Ընկերոջը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Եգոր Գլումովը։

Նա Ժակի հետ համատեղ լուսանկարներ է հանրայնարել, որոնք հինականում արված են ընկերական շրջապատում։

Լուսանկարներին կից Գլումովը գրել է, որ դրանք հիշեցրել է ֆեյսբուքը և դրանք այնքան էլ իր սրտով չեն։ «Դու ինքդ էլ գիտես, թե ես որ նկարներն եմ սիրում։

Դրանց մեծամասնությանը դու նայել անգամ չես ուզում։ Եթե քեզ խելոք պահես, խոստանում եմ քեզ հետ համատեղ լուսանկարներ այսօր այլևս չհրապարակել։

Շնորհավոր տարեդարձդ, իմ հարազատ, զարմանահրաշ բարի ընկեր։ Աստված քեզ առողջություն տա։ Մնացածը կգնենք։ Գրկում եմ»,- գրել է Գլումովը։