«Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու․․․»․ Սիրուշոն պատմել է, թե ինչպիսի դժվարություններ են սպասվում իրեն առաջիկայում


Սիրուշոն այն արտիստներից է, որ մշտապես քննարկումների կիզակետում է։ Այժմ երգչուհին սպասում է երրորդ երեխային։

Երեկ նա մի հայտարարությամբ հանդես եկավ, որն է՛լ ավելի սրեց քննարկումները։ Երգչուհին հայտարարեց, որ պատրաստվում է մեկնել արտերկիր երեխային ծննդաբերելու նպատակով՝ ինչպես մյուս երկու երեխաների դեպքում։

Սիրուշոն հայտնել է, որ շատ կուզենար մնալ Հայսատանում և շարունակել պայքարը, սակայն  ստիպված է հեռվից օգտակար լինել։

Նա նշում է, որ չի ցանկանում պատմել բժշկական նրբությունների և անձնական պատճառների մասին։ Միայն ընդգծում է, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ։  «Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու։

Ու միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել, ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա»,- անկեղծացել է երգչուհին։

Սրուշոն նաև նշել է, որ հղիության վերջին ամիսներին  նախընտրում է ավելորդ ուշադրությունից հեռու լինել և լիարժեք կենտրոնանալ երեխայի և ընտանիքի վրա:


Понравилась статья? Поделиться с друзьями: