Այս աղջիկը 12 տարեկանում դարձել է միլիոնատեր. Տեսեք, թե ինչով է զբաղվում նա


Ծանոթացե՛ք: Երկիր մոլորակի ամենաերիտասարդ վիզաժիստ-միլիոնատեր թաիլանդացի Նատտանանի հետ: Նա ընդամենը 13 տարեկան է, բայց նրա բանկային հաշվին այնքան գումար կա արդեն, որ ոտքը ոտքին գցած կարող է ապրել դեռ շատ երկար ժամանակ: Նա այսօր ունի ավելի շատ գումար, քան միջին վիճակագրական յուրաքանչյուր հասուն աշխատավոր:

Ամեն ինչ սկսվել է, երբ աղջնակը դեռեւս 7 տարեկան էր: Հենց այդ ժամանակ է նա բացահայտել իր հնարավորություններն ու դիմահարդարման արվեստի հանդեպ մեծ ձիրքն ու շնորհքը եւ սկսել է հաճախել մեծերի համար նախատեսված մեյք ափի պրոֆեսիոնալ դասընթացների:

Տաղանդը մնում է տաղանդ: Եւ ահա, 10 տարեկանում փոքրիկ Նատտանանը, յուրացնելով ամբողջ տեխնիկան, ոչ միայն գերազանց կատարում էր իր սիրելի աշխատանքն, այլեւ արդեն հրապարակել էր ձեռնարկներ դիմահարդարման նրբությունների մասին: Վերջիններս կարճ ժամանակահատվածում դարձան պոպուլյար ու ունեցան մեծ պահանջարկ:2017թվականին նրան նկատեցին ԶԼՄ-ները, իսկ 2018-ին նա պաշտոնապես հրավիրվել է աշխատելու Լոնդոնում կայացած նորաձեւության շաբաթում:

Այդտեղ նա ամենաերիտասարդն էր՝ ընդամենը 11 տարեկան աղջնակ:

Նատտանանն ունի մեծ թվով հետեւորդներ ինչպես ֆեյսբուքում, այնպես էլ ինստագրամյան էջում:

2019 թվականին, երբ լրացավ նրա 12-ամյակը, աղջիկն ինքն իրեն նվեր է մատուցել՝ գնելով շատերի համար երազանքի մեքենա BMW մակնիշի:

Փոքրիկ թաիլանդացին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հետեւյալ տողերով.«Շնորհավոր իմ տարեդարձը: Այս տարի լրացավ իմ 12-ամյակը: Ես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ ես ունեմ, եւ շնորհակալ եմ նաեւ իմ ֆանատներին աջակցության համար: Շնորհակալություն ամեն ինչի եւ բարեմաղթանքների համար: Բոլորիդ ցանկանում են նույնը»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!