Այսօր 44-օրյա պատերազմում ընկած հերոս Արմեն Բեժանյանը կդառնար 37 տարեկան․ տեսանյութ


Անչափ ցավալի է, որ հազարավոր տղաներ իրենց ծննդյան օրը և կյանքի բոլոր գունավոր օրերի էջը փակած՝ այսուհետ կանցկացնեն Եռաբլուրում և հենց Եռաբլուրում էլ կլինեն բոլոր այցելությունները։

Այս իրականությունն անսահման դաժան է ու սիրտ մաշող։ Մեր պատմությունը հերոսներով առատ է, բայց հանրությունն այլևս հերոս չի ուզում․ նրանք այնքան շատ են արդեն։

Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղ երկնքի տակ հայրենիք՝ կենդանի հերոսներով շրջապատված։ Այսօր Եռաբլուրում ծննդյան օր էր՝ երկնային հերթական տարեդարձը։

Եռաբլուր էին այցելել Բեժանյան Արմենի հարազատները և հերոսի շիրիմը լցրել ծաղիկներով և արցունքներով։ Հերոսն այսօր կդառնար երեսունյոթ տարեկան։ Հերոսն ամուսանացծ էր և ուներ գեղեցիկ ու հրաշալի ընտանիք։ Արմենը նվիրված էր աշխատանքին, հայրենիքին։

Վարը ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Արմեն Բեժանյանի մասին խոսում ու նրան են ներկայացնում ինչես ընտանիքի անդամները, այնպես էլ ընկեներն ու զինվորները՝ անծայրածիր կարոտը սրտներում։ Շնորհավոր երկնային ծնունդդ, անմահ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: